Տնտեսություն 16:21 03/12/2021

Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը

«Տաշիր Պիցցա» ցանցի կետերում, «Երեմյան Փրոջեքթս»-ի «Բուրգըրի» ռեստորանում, Տաթև դպրոցում, «Էլկա» զարգացման կենտրոնում սնվածների շրջանում աղիքային վարակի բռնկման պատճառների, իրականացրած գործողությունների ու հետագա քայլերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։

Panorama.am-Պարոն Ավետիսյան, վերջին շրջանում գրանցված թունավորումներն ու աղիքային վարակի բռնկումը մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծել, որ պատճառը թռչնամիսն է, ձուն կամ էլ մայոնեզը։ Սակայն ՍԱՏՄ-ն հայտարարեց, որ լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հումքում, կիսաֆաբրիկատներում որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել։

Գեորգի Ավետիսյան-«Երեմյանների» դեպքում հումքում չենք հայտնաբերել, բայց կիսաֆաբրիկատում ենք հայտնաբերել։

Panorama.am -Շնորհակալ եմ հստակեցման համար։ Վերջին թունավորումները թռչնամսի՞, թռչնամթերքի՞ հետևանքով էին։

Գեորգի Ավետիսյան -Մենք էլ էինք ի սկզբանե թռչնամսի վրա կասկածում, և առաջին հերթին մայոնեզի՝ որպես արագ փչացող սնունդ։ Սակայն մայոնեզի պարագայում լաբորտաոր փորձաքննությունը տվեց բացասական արդյունք, թռչնամսի հումքում որևէ անհամապատսխանություն չկար, բայց խնդիր կար եփած թռչնամսում։ Ներկրված հում հավերի պարագայում լաբորատոր փորձաքննությամբ որևէ բան չի հայտնաբերվել։

Panorama.am -Ստացվում է, որ խնդիրն ի հայտ է եկել հավի մսի ջերմային մշակումից հետո՞։

Գեորգի Ավետիսյան -Այո, դրանք այն հարուցիչներն են (սալմոնելա-խմբ/), որոնք 70 աստիճան ջերմային մշակման արդյունքում վերանում են, բայց մենք հումքն էլ ենք ստուգել ու որևէ բան չենք հայտնաբերել։ Դա մեզ թույլ է տալիս վստահ ասել, որ սնունդը պատրաստելու ընթացքում է խնդիրը եղել կամ դրանից հետո, այսինքն երկրորդային աղտոտում է եղել։

Panorama.am -Սա վերաբերում է բոլո՞ր դեպքերին։
Գեորգի Ավետիսյան -Այո, սա վերաբերում է թունավորման բոլոր դեպքերին՝ և «Տաշիր Պիցցա»-ին, և «Երեմյան Փրոջեքթս»-ին,  և «Տաթև»-ին, և «Էլկա»-ին։ Ընդ որում, բոլորի դեպքում հավի մսի  մատակարարները տարբեր են։ Թունավորումների պատճառը եղել է երկրորդային աղտոտվածությունը։ Զուտ մարդկային գործոն է, իրենց աշխատկիցների խնդիրն է եղել, որոնցից անջատվել է սալմոնելա։

Panorama.am-«Տաշիր պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում հիմա ստուգումներ են բացված։ «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող բազմաթիվ ռեստորաններ կան, հնարավո՞ր է՝ այս սննդի կազմակերպություններում էլ իրականացվեն ստուգումներ։

Գեորգի Ավետիսյան-Երեմյաններին պատկանող ցանցն այս տարի ստուգման ենթարկվել է, և զորամասերին մատկարարվող սնունդը, և ռեստորանները։ Երեմյանների խնդիրը եղել է միայն «Բուրգըրի»-ում, խնդիրը եղել է արդեն պատրաստի կիսաֆաբրիկատի մեջ, ինչպես նշեցի։ Երեկվա տվյալներով, իմ իմանալով, այդ սննդի կազմակերպությունը չի գործում։ «Տաշիր պիցցա»-ի մասով ցանցում եղեծ ողջ սննդամթերքը ոչնչացվել է, իրականցվել է ախտահանում, որից հետո արդեն թույլ ենք տվել աշխատել։

Panorama.am-«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունում՝ որպես ռիսկային տնտեսվարող հաջորդ տարի ստուգումներ են նշանակված։

Գեորգի Ավետիսյան-Այո, ռիսկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ստուգվում են։

Panorama.am-Նման մասայական թունավորումները կանխելու համար ՍԱՏՄ-ն ռազմավարություն, քաղաքականություն փոխե՞լ է։

Գեորգի Ավետիսյան-Ցավոք սրտի, ՍԱՏՄ-ն քաղաքականություն մշակելու իրավասություն չունի։ Միջազգային կազմակերպությունների միջոցով փորձում ենք ներդնել ռեյտինգավորման ծրագիր, բայց դա բավականին երկար ու ժամանակատար աշխատանք է։ Ամերիկյան մոդելն ենք ուզում օգտագործել, դիմել ենք միջազգային կազմակերպություններին, որ մեզ համար թրեյնինգներ իրականացնեն, սակայն համավարկի պատճառով դեռ չի ստացվում։ Գաղափարը եղել է 2019-ին, բայց դեռ հետաձգվում է։ Գաղափարն ամեն դեպքում կա, հետո կդիմենք այն մարմիններին, որոնք քաղաքականություն են մշակում։ Մեզ մոտ նույնիսկ սննդի օբյեկտները բացելուց որևէ լիցենզավորում, ծանուցում չի կատարվում, նման բան գոյություն չունի։ Տնտեսվարողը պարտավոր է գրանցվել մեր ռեեստրում, բայց կգտվեն շատ տնտեսվարողներ, որոնք պարտաճանաչ չեն գտնվի կամ ուղղակի չեն իմանա, որ նման բան կա։ Դա էլ է խնդիր։

Panorama.am-Պարոն Ավետիսյան, իսկ Դուք Ձեր մեջ մտածե՞լ եք, թե ինչի հետևանք էր նման մասայական թունավորումը։ Օրինակ, «Տաշիր Պիցցա»-ի երկու մասնաճյուղերում սնված մինչև երկու հարյուր մարդ դիմել էր հիվանդանոց...

Գեորգի Ավետիսյան-Տեսեք, եթե չեմ սխալվում, «Տաշիր Պիցցա»-ն ամեն տարի մեզ գրավոր դիմում էր, որպեսզի իրենց մոտ ստուգումներ իրականացնենք։ Վերջին երկու-երեք տարում նման դիմում չի եղել իրենց կողմից։ Հիմա հետադարձ ենք հիշում։ Հիմա այնպես է ստացվել, որ վերջին երկու-երեք տարիներին ստուգումներ չենք իրականացրել։ Իրենց պահանջը չի եղել։

Panorama.am-Որպես սննդի անվտանգության համար պաըասխանատու տեսչական մարմնի ղեկավար՝ ո՞րն է Ձեր հորդորը, կոչը տնտեսվարողներին։

Գեորգի Ավետիսյան-Ամենակարևոր կոչս այն է, որ պետք է տնտեսվարողներն ունենք սննդամթերքի անվտանգության մասնագետ։ Մենք պատրաստ ենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել, որպեսզի խոշոր, միջին, ցանկալի է նաև փոքր տնտեսվարողներն ունենան մասնագետներ, որոնք տարրական գիտելիքներ կունենան սննդի անվտանգության վերաբերյալ ու պատասխանտվությւոն կկրի հնարավոր զարգացումների համար։ Սննդի անվտանգության պատասխանատուն միայն տեսչական մարմինը չէ, առաջին հերթին արտադրողն է, իրացում կազմակերպողը, հետո նոր պետական մարմինը։

Panorama.am-Դուք համարո՞ւմ եք, որ տեսչական մարմինը թերացել է իր աշխատանքը կատարելու ընթացքում։

Գեորգի Ավետիսյան-Ոչ ոք էլ իդեալական չէ, քանի կա մարդկային գործոնը, թերացումներ միշտ էլ լինելու են։ Հնարավոր չէ իդեալական աշխատանք վարել, թունավորումներ լինում են նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք ունեն սննդի անվտանգության լավագույն համակարգերը։ Թունավորումներից դժվար է զերծ մնալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}