«Հրապարակ». Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել:
Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ` ԲՀԿ-ից և ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են: Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ և բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին:
Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում: Կազմակերպիչներն ասել են, որ լսումների մասին տեղեկանալով՝ ցանկացողները զանգահարել, գրանցվել և եկել են` շատերն առանց հրավերի, և ներկաների կազմը հնարավոր չի եղել ամբողջությամբ կանխատեսել: Մյուս կողմից էլ՝ եղել են մարդիկ, որոնք հրավերի են սպասել, չեն ստացել, նրանք էլ դժգոհ են մնացել դրանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան