
Հակաէրդողանական հայացքներով թուրք բասկետբոլիստը փոխել է թուրքական ազգանունը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով և հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից, փոխել է իր ազգանունը, վերցնելով Freedom ազգանունը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է ազատություն: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Թուրքական իշխանությունները Քանթերին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայում Քանթերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի և Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Քանթերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից ստացել է ԱՄՆ-ի անձնագիր։
Քանթերի Թվիթթերի էջը անհասանելի է Թուրքիայում, քանի որ բասկետբոլիստը արգելք է դրել: