03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 2-ին կատարվել է 6484 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 995 հիվանդ, գրանցվել է մահվան 15 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 3-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339977 դեպք, որոնցից 319476 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11405 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1452դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9096 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2389456 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.12.2021. Կորոնավիրուսի 558 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 01.12.2021. Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 43 մարդ է մահացել
- 30.11.2021. Կորոնավիրուսի 398 նոր դեպք է գրանցվել, 36 մարդ մահացել է
- 29.11.2021. Կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 27.11.2021. Կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 26.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 59 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան