Ամստերդամում ծրագրում են սահմանափակել տրանսպորտի երթևեկության արագությունը
Ամստերդամի իշխանությունները նախատեսում են 2023 թվականից տրանսպորտի արագությունը սահմանափակել։ Մասնավորապես, արագությունը չպետք է գերացանցել 30/ժամ արագությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Europuls-ին։
Նոր կանոնները չեն տարածվելու արտակարգ և վթարային իրավիճակների վրա: Այդ դեպքում վարորդները կկարողանան առանձնացված գոտիներում ընթանալ 50 կիլոմետր/ժամ արագությամբ։
Քաղաքում արդեն կան մի քանի մեծ շրջաններ, որտեղ գործում է մինչև 30 կմ/ ժ սահմանափակումը։ Հիմնականում դա խիտ բնակեցված հատվածներն են ու քաղաքի կենտրոնը։