Անտարկտիդայում սկսվել է տուրիստական սեզոնը
Անտարկտիդայում զբոսաշրջային սեզոնը սկսվել է, առաջին զբոսաշրջային նավը, որում ռուսաստանցիներ են լինելու, կմեկնի դեկտեմբերի 20-ին։ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հայտնել է Poseidon Expeditions Polar Travel Club-ի հիմնադիր Նիկոլայ Սավելևը։
«Արկտիկայում և Հյուսիսային բևեռում սեզոնը բացվում է հունիսին և տևում է մինչև ամառվա վերջը: Անտարկտիդայում սեզոնային են համարվում նոյեմբեր-փետրվար ամիսները և մարտի մի մասը։ Այժմ մեր Sea Spirit արշավախումբը գտնվում է Կանարյան կղզիներում, որից հետո այն կմեկնի Արգենտինա, իսկ այնտեղից զբոսաշրջիկների հետ կմեկնի Անտարկտիկա դեկտեմբերի 20-ին»,- ասել է Սավելիևը։
«Այս տարի մենք մի փոքր ուշացել ենք, Անտարկտիկա առաջին շրջագայությունները սովորաբար սկսվում են նոյեմբերի սկզբին։ Բայց այս տարի մենք մի քիչ ուշացել ենք, քանի որ համավարակի հետ կապված գործում էին սահմանափակումներ։ Նոյեմբերի 1-ից հանել են սահմանափակումները, ուստի Անտարկտիկայի սեզոնը համարում ենք բացված», - հավելել է նա։
Polar Travel Club-ի ղեկավարը նշել է, որ զբոսաշրջային սեզոնին բևեռներում ջերմաստիճանը միջինում +5 աստիճան է, արևի տակ այն կարող է հասնել 10 աստիճանի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները