Արցախում նոյեմբերին 178 ծնունդ է գրանցվել
Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։
«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։ »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Օրեր առաջ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել էր առաջին երեխան: Արցախի առողջապահության նախարարությունում վստահ են, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:
Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Ստեփանակերտում ծնվել է1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան
- 2020-ի ընթացքում Արցախում ծնվել է 1614 երեխա
- Արցախում ծնունդների թիվը շարունակում է նվազել
- 2018 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1057 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին