Գնաճը Հայաստանում շարունակվում է. Որքա՞ն է թանկացել է կաթնամթերքը, պանիրը, ձուն, բանջարեղենն ու բենզինը
Գնաճը Հայաստանում շարունակում է արագանալ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ երկրում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցից։ Վերջին եռամսյակում հանրապետությունում գրեթե ոչ մի ապրանքատեսակ կամ ծառայություն չի էժանացել, հակառակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել են:
Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ գնաճը շարունակում է ակտիվ մնալ սննդի ոլորտում։
2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9% գնաճ։ Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ 4.8% և 16.4% գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5% գնաճ: Հատկապես նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ զգալի աճել է կարտոֆիլի, սնկի, գազարի, կանաչ լոբու, կանաչ սոխի գները։
Միրգը այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 3.3%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ` 4.8%-ով։ Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:
Կաթնամթերքը, պանիրն ու ձուն նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել է 13.3%-ով:
Ձուն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 26.2%, պանիրը՝ 11.1%-ով, մսամթերքը՝ 8.0%, յուղերն ու ճարպերը՝ 21.1%, շաքարավազը՝ 20.6%-ով։
Նախորդ տարվա համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.9%-ով։
Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% և 3.1%-ով։
Նախորդ տարվա նոյեմբերի սկզբի համեմատ բենզինը թանկացել է 48.1%, իսկ դիզելային վառելիքը՝ 53.1%։
Վիճակագրական կոմիտեն ոչ պարենային ապրանքների ցանկում առանձնացնում է նաև հագուստն ու կոշիկը, որոնք այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 12.1%-ով։
Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 8.7, տրանսպորտը՝ 8,5 տոկոս։
Առողջապահության ծառայությունները թանկացել են 4.5%-ով, ռեստորանների և հյուրանոցների սակագները՝ 4.7 %-ով և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում