Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 10 նավթագործ
Ահաբեկչության հետևանքով առնվազն 10 բանվոր է զոհվել Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում գտնվող Ալ-Հարրատ նավթահանքում, ևս մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Նրա խոսքով՝ երկու փոքր ավտոբուսները, որոնցով աշխատակիցները վերադառնում էին աշխատանքից, ենթարկվել են ահաբեկչական հարձակման՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դեյր էլ Զորի նահանգապետ Ֆադել Նաջարը գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է, որ հարձակման նպատակն է «փորձել կանխել նահանգի ձեռնարկությունների և գործարանների վերականգնումը», ինչպես նաև ցանկացել են խոչընդոտել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած նախկին գրոհայինների և դասալիքների քաղաքացիական կարգավիճակի կարգավորման շարունակական գործընթացը, որն այստեղ եռում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները