Եկատերինա II-ի դիմանկարը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 951 հազար ֆունտով
Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի դիմանկարը, որն արել է Դմիտրի Լևիցկին, և նրա նամակը՝ ջրծաղիկի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին, Լոնդոնի MacDougall’s բրիտանական աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստեռլինգով (1,2 միլիոն դոլար)։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Վաճառքն իրականացվել է դեկտեմբերի 1-ին ռուսական արվեստի ստեղծագործությունների շարքի ցուցադրման ժամանակ:
Կայսրուհու՝ 1797 թվականին հեղինակած նամակն ուղղված է եղել կոմս Պյոտր Ռումյանցևին: Նամակում Եկատերինան մատնանշում է «Ծաղիկի դեմ պատվաստման կարևորությունը, որը, ինչպես հայտնի է, հատկապես վնաս է հասցնում հասարակ ժողովրդին»: Նամակը համարվում է Ռուսաստանում պատվաստման արշավի մասին առաջին պատմական փաստաթուղթը: