Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ ներկա լինելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշման հրապարակմանը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա): Նա ներկա կլինի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը: Այս մասին համապատասխան որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում են նիստեր՝ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած գանգատի վերաբերյալ։ Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց
- Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. Եղիշե Կիրակոսյան
- Հաագայի դատարանն այսօր կավարտի ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի լսումները
- Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում․ Հայաստանը փորձում է կանխել և շտկել վայրագությունների, ատելության ցիկլը` կատարված ընդդեմ էթնիկ հայերի
- ՀՀ պատվիրակությունը Հաագայում է՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործի լսումներին
- Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանում
- Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
- ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան