Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 18-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ այստեղից»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում