Ֆրանց Իոսիֆի հողում անհետացել է թերակղզին
«Ռուսական Արկտիկա» ազգային պարկի աշխատակիցները, շրջայց կատարելով Ջոզեֆ Ֆրանցի Երկիր կղզիախմբի ամենամեծ՝ Էվա-Լիվ կղզու մոտակայքում, հայտնաբերել են, որ թերակղզին գրեթե ամբողջությամբ հալվել է:
Դրա միջնամասում 3 կմ լայնությամբ նեղուց է առաջացել:
«Ուսումնասիրությունը թույլ է տվել եզարակացնել, որ հրվանդանը լիովին սառցադաշտ է եղել, որից մնացած հատվածը ծանծաղուտի մեջ հայտնված սառցակտոր է: Արված բացահայտումը պահանջում է աշխարհագրական վարչության ուշադրությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ազգային պարկի տնօրենի հայտարարության մեջ:
Վերջինս ընդգծել է, որ այդ կղզու քարտեզը կազմվել էր անցյալ դարի կեսերին, և այժմ այն հնացել է:
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված Ջոզեֆ Ֆրանցի Երկրի սառցադաշտերի ուրվագծերն արագորեն փոխվում են: Կղզիախմբի տարածքում շատ տեղեր կան պոտենցիալ աշխարհագրական բացահայտումներ անելու համար: