HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները ՝
1. Ալեքսանդր Ազարյան - (+88)
2. Վազգեն Ռշտունի - (+88)
3. Դավիթ Բալայան - (+86)
4. Արման Հովհաննիսյան (+82)
5. Զարուհի Նախշքարյան (+78)
Նշվում է, որ հուլիսի 1-ին մեկնարել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։
Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:
Նշվում է, որ տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:
Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/ կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել:
Ուշագրավ է, որ բարձր վարկանիշ ունեցող դատավորներից չորսի դեմ վերջին շրջանում ԲԴԽ-ում կարգապահահական վարույթներ են հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- Լիպարիտ Սիմոնյան. ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ
- Այնպիսի տպավորություն է, որ դատական համակարգն այլ խնդիրներ չունի. դատավոր Արման Հովհաննիսյան
- ԲԴԽ-ի որոշմամբ դատավոր Արման Հովհաննիսյանի գործը կարճվել է
- Սխալ է, որ դատավորն իր որոշման համար ենթարկվի պատասխանատվության. Արման Հովհաննիսյան
- Փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն Ալեքսանդր Ազարյանն է. HelpCourt
- Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին