Ռուսաստանցիները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ամանորյա կատարյալ ճամփորդությունը
Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ինչպես են պատկերացնում իրենց ամանորյա իդեալական ճամփորդությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ հարցումների՝ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի կարծում է, որ Նոր տարին ընտանեկան տոն է։ Հետևաբար 27 տոկոսի համար իդեալական ճամփորդությունը դեպի հարազատների, բարեկամների և ընկերների տունն է։
Հարցվածների 14 տոկոսը կցանկանար արձակուրդը անցկացնել իրենց գյուղում։
16 տոկոսը երազում է ձմեռային արձակուրդներին զբոսնել եվրոպական քաղաքներով։
Քաղաքացիների 17 տոկոսը ցանկանում է լողափ գնալ։ Ավելին, 13 տոկոսն ընտրում է տաք երկների ծովեր՝ Մալդիվներ, ԱՄԷ կամ Եգիպտոս։ Եվ ընամենը 4 տոկոսն է ուզում Ամանորն անցկացնել Սոչիում, Կալինինգրադում և Ղրիմում։
Եվս 9 տոկոսը խոստովանել է, որ իդեալական կլիներ եթե թռչեին երկրագնդի մյուս ծայրը՝ Ավստրալիա, Ամերիկա կամ Հարավարևելյան Ասիա։