Yerkir.am. Վթարի ենթարկված Toyota Land Cruiser-ը Արայիկ Հարությունյանին ծառակողական մեքենան է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել Աղստև գետի ափին. 31-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության: Ոստիկանությունից հայտնում են՝ կատարվում է քննություն:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է:
Panorama.am-ն այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց ոստիկանության հասարակայանության հետ կապերի և լրատվության վարչություն, այստեղից ասացին՝ ճշտել չեն կարող, հրապարակման ենթակա ինֆորմացիան պաշտոնական կայքում է։
«Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պատավադապետության» դեմ պայքարի շրջանակներում է»,- նշում է Yerkir.am-ը։
Արդյո՞ք ծառայողական մեքենան պատկանում է Արայիկ Հարությունյանին, արդյո՞ք տուժածը նրա վարորդն է. այս հարցերը Panorama.am-ը բանավոր ուղղել է վարչապետի աշխատակազմին՝ ակնկալելով օպերատիվ պատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում