Փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում:
ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Apple-ը սկսել էր էլեկտրոնային փոստով զգուշացնող նամակներ ուղարկել հայաստանցի այն բաժանորդների, որոնք «Pegasus» ծրագրի զոհեր են դարձել։ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Apple ընկերությունից ինքն էլ նամակ է ստացալ։ Այնուհետև հրավիրված ասուլիում նա ասել էր. «Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով
- Կիբերանվտանգության փորձագետն արձագանքում է Հայաստանում Pegasus-ի կիրառման վերաբերյալ քաղաքական հայտարարությունների ոչ քաղաքականացված կետերին
- Վանեցյան. Իմ հեռախոսը վարակելու համար հարյուր հազարավոր դոլարներ է ծախսվել
- Արթուր Վանեցյան. Pegasus-ը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր
- Բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին․ Գեղամ Մանուկյան
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
- Արթուր Վանեցյան. Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան