44-օրյա պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Արման Զքոյանի մեդալը հարազատներին հանձվել է նրա հիշատակին տեղադրված խաչքարի մոտ
44-օրյա պատերազմում անմահացած հերոս, N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Արման Մխիթարի Զքոյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Մեդալի հանձման արարողությունը տեղի է ունեցել Արման Զքոյանի տան հարևանությամբ՝ իր հիշատակին տեղադրված խաչքարի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը բոլոր արթիկցիների անունից երախտագիտության և գնահատանքի խոսքեր է հնչեցրել Արմանի և բոլոր անմահացած հերոսների սխրանքների առջև: Ապա ներկաները միասնական տերունական աղոթք են բարձրացրել առ Աստված:
Պարգևը հանձնվել է հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես են եկել Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի սաները: Նրանց համար դպրոցի բակում տեղադրված հուշախաչքարը ամենամեծ հայրենասիրական դաս է, հոկտեմբերի 5-ին Ջրականի արծիվներին միացած և անմահացած Արմանի փառավոր ուղին՝ սխրանքի և անմնացորդ նվիրման վեհ օրինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները