Ադրբեջանցիների կողմից առևանգված Սեյրան Սարգսյանի դիակի վրա հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ. ԱՀ ՔԿ
Հայկական կողմին փոխանցված 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված, անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրքեր, որտեղ ազգային ատելության շարժառիթով ինքնաձիգից կրակոցներ արձակելով դիտավորությամբ ապօրինաբար Ս. Սարգսյանին կյանքից զրկել են:
Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով, ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ադրբեջանական կողմը այսօր է ԱՀ ՆԳ նախարարությանը փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը Արցախին է փոխանցել Ճարտարի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին
- Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ. ԱՀ դատախազություն
- Ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱՀ ՄԻՊ
- Մարտունու բնակիչն ադրբեջանցիների կողմից վերցվել է արգելանքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին