Արցախում ընդհանուր կատարվել է 4993 պատվաստում
Կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 2373 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 454 անձ։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է 4 տեսակի՝ «ՍՊՈՒՏՆԻԿ-V», «ԱՍՏՐԱԶԵՆԵԿԱ», «ՍԻՆՈՖԱՐՄ» և «ՄՈԴԵՌՆԱ» պատվաստանյութերով:
Կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են թե առողջապահության նախարարության և թե բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերն ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։
Օրերս ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Արցախ էին ժամանել բարձրակարգ էքսպերտ մասնագետներ՝ հանրապետությունում «Covid-19»-ի համավարակի հետ պայմանավորված տեղում ուսումնասիրություններ իրականացնելու, իրավիճակը գնահատելու և իրենց ունեցած փորձը փոխանցելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- 03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 02.12.2021. Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 30.11.2021. Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան