Բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար աճել են 48.1% և 53.1%-ով. ՀՀ ՎԿ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզվում է, որ ոչ պարենային ապրանքների գները 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցել են 9.9% գնաճ:
Դիտարկվող ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար աճել են 48.1% և 53.1%-ով:
Ծառայությունների սակագները բարձրացել են 1.8%-ով, մասնավորապես՝ հանգստի կազմակերպման ծառայություններինը թանկացել են 4.6%-ով, բայց հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 1.5%-ով:
«Արտարժույթի շուկա: 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 1.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2021թ. նոյեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 6.0% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 8.0% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% և 4.5% հավելաճ: 2021թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ, ինչը 4.4%-ով ցածր է 2020թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (499.6 դրամ)»,-ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան