Բրիտանիայում «Օմիկրոն» 22 դեպքից 12-ը հայտնաբերվել է լիովին պատվաստված մարդկանց մոտ
Մեծ Բրիտանիայում մինչև նոյեմբերի 30-ը հայտնաբերված կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամերով վարակված 22 քաղաքացիներից 12-ը եղել են նրանք, որոնք ստացել են COVID-19 պատվաստանյութի երկու դեղաչափը: Այդ մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) ճեպազրույցը:
Նրանցից ևս երկուսը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էին վարակի ախտորոշումից ոչ ուշ, քան չորս շաբաթ առաջ, վեցը չէին պատվաստվել, գործակալությունը մնացած երկու դեպքերի վերաբերյալ տվյալներ չունի։
Հեռուստաալիքը հիշեցրել է, որ «դելտա»-ով վարակման դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել նաև ամբողջությամբ պատվաստվածներին, քանի որ թագավորությունում 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 80%-ը ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները։
UKHSA-ն նաև «Օմիկրոն»-ը դասակարգել է «կարմիր»՝ ամենաբարձր վտանգի վարկանիշի տակ, այն հավանականության պատճառով, որ մուտացիաները թույլ կտային վիրուսին հաղթահարել ինչպես պատվաստանյութի պաշտպանությունը, այնպես էլ բնական իմունիտետը և դիմադրել բուժմանը:
Միացյալ Թագավորության Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատվական խումբը (SAGE) առաջարկում է, որ «Օմիկրոն» շտամը կարող է ավելի հեշտ փոխանցվել օդով, քան վիրուսի այլ տեսակները:
Sky News-ն ընդգծում է, որ այդ ենթադրությունները նախնական են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան