ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում չի կայացել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոն (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
Հայտարարության համաձայն, համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ ։ Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Նրանք պատրաստակամություն են հայտնել կազմակերպել նման հանդիպում, երբ հանգամանքները թույլ տան, շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Մի բան կրկին ակնհայտ է՝ հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Աշոտյան
- Բաքուն նեղացե՞լ է Երևանից
- Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
- Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան