Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել
Մի քանի օր ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ չեն ընթացել։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմն էլի առանց որևէ պատճառի թույլ չի տվել մտնել իր կողմից օկուպացված տարածքներ։
«Այդ ընթացքում բանակցում էինք, որոնողական աշխատանքների ուղղություններն էինք որոշում»,- նշեց նա։
Հ. Թադևոսյանը տեղեկացրեց, որ այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքներ։ Փրկարարները որոնումներ են իրականացնում Մատաղիսի ուղղությամբ։ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
- Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները
- ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
- Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել
- 10.01.2021. Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները