ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի աճեցրած կադրին. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Իշխանությունները որոշել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ նշելով, թե որոշումը կայացվել է խմբակցության նիստում։
Ք.Գրիգորյանի աշխատանքային կենսագրությունն սկսվել է ԱԺ-ից, որտեղ եղել է թարգմանիչ իրավաբան, մասնագետ, սակայն Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո ունեցել է կտրուկ մասնագիտական առաջխաղացում։ Ք. Գրիգորյանը՝ 2012-2014 թթ․եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, իսկ այդ տարիներին ԱԺ նախագահ է եղել հենց Հովիկ Աբրահամյանը, իսկ երբ Հ. Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, նա կարճ ժամանակ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, ապա տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարություն ու աշխատել նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի ենթակայության ներքո։
Հովիկ Աբրահամյանի աճեցրած կադրը երեք տարի եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, իսկ իշխանափոխությունից հետո համագործակցել է իմքայլականների, մասնավորապես Արարատ Միրզոյանի հետ, որը, պարզվում է, եղել է ԱԱԾ գործակալ՝ «Օմեգա» կեղծանունով։
Ք.Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ ու երբեք աչքի չի ընկել մասնագիտական գիտելիքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ․ Ռուբեն Մելիքյան
- ՔՊ-ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան