Մեսսի. Ես երբեք չեմ ցանկացել լավագույնը դառնալ, երբեք չեմ ձգտել կուռք լինել
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, խոսելով «Ոսկե գնդակը» նվաճելու մասին, ասել է, որ երբեք չի ձգտել դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Մեսսիի խոսքերը հայտնում է Diario Sport-ը։
«Ես երբեք չեմ ասել, որ լավագույնն եմ պատմության մեջ։ Այն, որ ինձ անվանում են պատմության լավագույններից մեկը, արդեն ավելի քան բավարար է։ Չէ՞ որ ես չէի էլ կարող նման բան պատկերացնել։ Սա ինձ չի հետաքրքրում, քանի որ կապ չունի՝ դու համարվում ես լավագույնը, թե ոչ։ Եվ ես երբեք չեմ ցանկացել լինել լավագույնը: Ես երբեք չեմ սիրել կուռք լինել կամ խորհուրդներ տալ։ Ես պայքարել եմ իմ երազանքների համար»,-ասել է Մեսսին։
Մեսսիի համար «Ոսկե գնդակը» դարձավ յոթերորդը կարիերայում։ Լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկության արդյունքում Ռոբերտ Լևանդովսկին զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդը՝ Լոնդոնի «Չելսիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։