Սոֆյա Ռոտարուի գործակալը պատասխանել է երգչուհու՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապելու մասին գրառումներին
Երգչուհի Սոֆյա Ռոտարուի գովազդային գործակալւ Սերգեյ Լավրովը մեկնաբանել է համերգի տեսանյութը, որում երգչուհու ձեռքերը դողում են, ինչը կարող էր Պարկինսոնի հիվանդության ախտանիշ լինել։ KP.ru-ի հրապարակած հարցազրույցը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Լավրովի խոսքով՝ Ռոտարուն ոչ մի հիվանդություն չունի, իսկ ձեռքի դողը կարող է վկայել հուզմունքի մասին և պետք է հաշվի առնել Ռոտարուի տարիքը։
«Տասը տարի առաջ նրա ելույթները տեսեք, նույնն է՝ երգչուհին մի փոքր ցնցվում է. Այո, հիմա դա ավելի ընդգծված է, քանի որ նա ոչ թե դեռ 16, այլ 74 տարեկան է»,-ասել է նա։
Լավրովը նշել է, որ երգչուհին դեռևս անհանգստանում է ելույթներից առաջ, իսկ թռիչքներից հետո ճնշման բարձրացումը նույնպես կարող է ազդել վիճակի վրա։ Նա հույս է հայտնել, որ Ռոտարուին կհամոզի երկու համերգ անցկացնել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, և դրանով «մեծ վերջակետ» դնել։
Ավելի վաղ երկրպագուները նկատել էին, թե ինչպես է համերգներից մեկում Ռոտարուն դժվարությամբ բռնել խոսափողը և ակնհայտորեն փորձում էր թաքցնել դողացող ձեռքերը։ Բժիշկ Վասիլի Շուրովն ասել է, որ երգչուհին իսկապես ձեռքերի դող ունի, բայց շեշտել, որ անհնար է դատել, թե արդյոք արտիստը Պարկինսոնի հիվանդություն ունի, քանի որ հիվանդության այլ նշաններ, օրինակ՝ դանդաղ շարժումները, հաստատված չեն։