Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7 ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից:
Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությանը։
Այսօր «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ: Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
Ներկայացումն ընդգրկված է մրցանակային ծրագրում։
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անց է կացվել 2012-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդը՝ 2018 թվականին Երևանում (Հայաստան):
Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցում է ֆորումին
ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին