Աշխարհահռչակ լուսանկարիչները միավորում են ուժերը՝ պաշտպանելու շրջակա միջավայրը
Հանրահայտ լուսանկարիչները միացել են բնության և շրջակա միջավայրի պահպանության արշավին՝ տրամադրելով իրենց լավագույն գործերը:
Ինչպես հայտնում է CNN-ը, իրենց գործի մասնագետները նվիրաբերել են վայրի բնության գրկում ֆիքսած կադրերը՝ օգնելու գումար հավաքել բնության պահպանության նախագծերի համար: Այդ լուսանկարների շարքում են վերջին հյուսիսային արու ռնգեղջյուրի՝ կյանքից հեռանալը, 66-ամյա փղի լողը պատկերող տեսարանները, ինչպես նաև մի շարք երկրում տարբեր տարիների արված այլ կադրեր:
Իրենց աշխատանքները նախագծի իրականացմանը հատկացրել են 100 լուսանկարիչ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց գործերը կվաճառվեն մինչև տարեվերջ Vital Impacts ոչ առևտրային ընկերության կողմից, իսկ ստացված գումարը կհատկացվի բնապահպանական կազմակերպություններին, որոնք աջակցում են բնապահպանական խնդիրների մասին իրազեկող լուսանկարիչներին: