Գիտնականները պարզել են, թե գիշերային հերթափոխի ժամանակ սննդի ընդունումն ինչպես է ազդում առողջությանը վրա
Գիտնականները պարզել են, որ գիշերային հերթափոխի ընթացքում սնվելը առողջությանը վտանգներ է պարունակում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում։
ԱՄՆ Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությանը մասնակցել են 19 առողջ երիտասարդներ՝ 7 կին և 12 տղամարդ: Նրանք ապրում էին գիշերային հերթափոխի մոդելավորված գրաֆիկով և պատահականության սկզբունքով ընտրվել էին ցերեկային և գիշերային սննդի ընդունման խմբերում:
Հետազոտողներն այնուհետև գնահատել են այս սննդակարգի ազդեցությունը մասնակիցների ներքին ցիրկադային ռիթմի վրա, որից կախված են մարմնի գրեթե բոլոր ֆունկցիաները: Գիտնականները պարզել են, որ գիշերն ուտելը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, որը շաքարախտի գործոն է, մինչդեռ ցերեկային սնվելը կանխում է այդ ազդեցությունը։ Մասնավորապես, գիշերը սնվողների միջին գլյուկոզայի մակարդակն աճել է 6,4 տոկոսով, մինչդեռ ցերեկը սնվողների մոտ էական աճ չի գրանցվել։
Հեղինակները հուսով են, որ արդյունքները կարող են օգտագործվել գիշերային հերթափոխի աշխատողների՝ վաճառողների, հյուրանոցների աշխատողների, վարորդների, առաջին օգնության արձագանքողների և այլոց առողջությունը բարելավելու համար: Վերջիններս, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կարող են շաքարախտի, սրտի հիվանդությունների և գիրության բարձր ռիսկ ունենալ: