Ռուսների յոթ տոկոսը բիզնես նպատակով է գալիս Հայաստան
Այս աշնանը որոշվել են գործնական ճանապարհորդությունների ամենահայտնի ուղղությունները։ Գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով OneTwoTrip for Business-ին։
Առցանց ծառայության փորձագետները վերլուծել են ընկերությունների ամրագրումների տվյալները սեպտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի վերջ և համեմատել նախորդ տարվա ցուցանիշները։
Աշնանը գործնական ճանապարհորդներն ամենից հաճախ ինքնաթիռով մեկնել են Մոսկվա՝ 28 տոկոս։ Յուրաքանչյուր տասներորդ ճանապարհորդը Սանկտ Պետերբուրգ էր այցելում գործնական նպատակներով, յուրաքանչյուր քսաներորդը մեկնում էր Սոչի։ Պահանջված ուղղությունների հնգյակում են Եկատերինբուրգն ու Կրասնոդարը։
Ամենից հաճախ բիզնես ճանապարհորդները թռչում են երկրով մեկ, արտասահմանյան ճանապարհորդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը չորս տոկոս։ Նրանց քառորդից ավելին գործուղվում է Թուրքիա, յուրաքանչյուր տասներորդը՝ Բելառուս, յոթ տոկոսը՝ Հայաստան և Ուզբեկստան։