«Հրապարակ». Թևան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլևս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլևս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեև նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։ Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։
Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբևէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ և իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: