Մասնագետները պատմել են, թե ինչպիսի հանգիստ են նախընտրում տղամարդիկ
Փորձագետները պարզել են, թե ինչպիսի արձակուրդ են նախընտրել տղամարդիկ 2021 թվականին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Tvil.ru ծառայության մամուլի ծառայությունը։
Հարցման համաձայն՝ մեծամասնությունը՝ 39 տոկոսը, արձակուրդի ժամանակ հաճույք է ստանում ձկնորսությունից և որսորդությունից։ Եվ յուրաքանչյուր չորրորդը վստահ է, որ չկա ավելի լավ բան, քան հավաքվել տղամարդկային ընկերությունում և գնալ լեռնային արշավի։
Հարցվածների 22 տոկոսին է դուր գալիս ռելաքսային հանգիստը՝ առողջարաններում։
Իսկ ահա արձակուրդ անցկացնել Կարելյան լճերի մոտ Կամչատկայում հրաբուխների գագաթները նվաճելու համար պատրաստ են ոչ բոլորը։ Հարցվածների շրջանում այդպիսիք քիչ են տասը տոկոսից։