04.12.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել
- 26.11.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել է մեկ աճյուն
- Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան