
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ
Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։
Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից։