Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք
Շաբաթ օրվա դրությամբ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հաստատվել է Օմիկրոնի նոր շտամով վարակման 13 դեպք: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ լրագրողներին այդ մասին ասել է Նոր Հարավային Ուելսի գլխավոր սանիտարական բժիշկ Քերի Չանտը:
Սիդնեյի դպրոցներից մեկում COVID-19-ի այս շտամով առաջին վարակվածը հայտնի է դարձել ուրբաթ օրը։
Չանտը չի բացառել, որ նահանգում օմիկրոնով վարակվածների թիվը կարող է ավելի մեծ լինել։ Իշխանությունները սպասում են թեստերի նոր արդյունքների։
Քվինսլենդ նահանգի կառավարությունը հայտնել է, որ Օմիկրոնով վարակման առաջին դեպքը կասկածվել է Հարավային Աֆրիկայից եկած մարդու մոտ, գենոմի համադրումը շարունակվում է:
«Հանրային առողջապահության դեպարտամենտը բացառել է, որ այն Դելտա շտամ է, բայց մենք չկարողացանք հաստատել, թե արդյոք սա Օմիկրոն է»,-ասաց նահանգային առողջապահության նախարար Իվետ Դ'Աթը:
Հաղորդվում է, որ Օմիկրոնը հայտնաբերվել է ԱՄՆ վեց նահանգներում՝ Նյու Ջերսիում, Մերիլենդում, Միսսուրիում, Նեբրասկայում, Փենսիլվանիայում և Յուտաում: Նախկինում այն գրանցվել էր Կալիֆորնիա, Կոլորադո, Մինեսոտա, Նյու Յորք նահանգներում, ինչպես նաև Հավայան կղզիներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան