Փորձագետներ. «Oմիկրոն» շտամի իրական սպառնալիքը կհասկանանք մեկ ամսից
Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէի իրական սպառնալիքի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի միայն նոր տարում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները:
Բրիտանական գիտախմբի փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի՝ որոշելու համար, թե որքան վտանգավոր է «օմիկրոն» հիմնամանրէն, հոսպիտալացման ինչ մակարդակ կարող է առաջացնել և ինչպես է շրջանցում արդեն իսկ ձևավորված իմունիտետը:
Գիտնականների կարծիքով, եթե մեկ ամսից հոսպիտալացման կտրուկ աճ չնկատվի «Քովիդ-19»-ի նոր տեսակի պատճառով, կարելի կլինի ասել, որ կարելի է «հանգիստ շունչ քաշել»:
Սակայն իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում դա նկատելի կլինի շատ ավելի շուտ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
- «Օմիկրոն» շտամի մասին է պատմում այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը
- ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել
- Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում