Լեհաստանում դեկտեմբերի 3-ին միգրանտների կողմից սահմանը հատելու 62 փորձ է գրանցվել
Դեկտեմբերի 3-ին Լեհաստանում փախստականների կողմից սահմանն ապօրինի հատելու 62 փորձ է գրանցվել, շաբաթ օրը հայտնել է Լեհաստանի սահմանային ծառայությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
Լեհ սահմանապահների տվյալներով՝ անօրինական միգրանտներին օգնելու համար ձերբակալվել է չորս մարդ՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, ինչպես նաև Աֆղանստանի և Լեհաստանի քաղաքացիներ։
Այս տարի մի քանի հազար անօրինական ներգաղթյալներ, հիմնականում Իրաքից, անցել են Բելառուսի սահմանը՝ հասնելով Լիտվա, Լատվիա և Լեհաստան։
Լիտվայում և Լեհաստանում միգրանտների հետ կապված ճգնաժամի պատճառով սահմանին մտցվել է արտակարգ դրություն: Այնտեղ սկսել են փշալարեր կառուցել, ուժեղացնել անվտանգությունը՝ Բելառուսի տարածքից անօրինական ներգաղթյալների հոսքը զսպելու համար։