Բաքուն նեղացե՞լ է Երևանից
Ադրբեջանական կողմը հրաժարվել է Ստոկհոլմում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հայ պատգամավորների՝ Արցախ կատարած այցի պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդում է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այդ միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն և հավելել, որ աննպատակահարմար են համարել հանդիպման մասնակցելը, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախի Հանրապետություն: