Bloomberg-ը մանրամասներ է բացահայտել Ուկրաինային թուրքական «Բայրաքթար»-ի մատակարարման մասին
Ուկրաինան Թուրքիայից գնել է զգալիորեն ավելի շատ Բայրաքթար TB2 անօդաչու թռչող սարքեր, քան նախկինում հաղորդվում էր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Անկարայի կառավարական գերատեսչությունների աղբյուրներին։
Գործակալությունը պնդում է, որ 2019 թվականից թուրքական կողմը Կիևին «շատ» անօդաչու սարքեր է վաճառել՝ հրթիռների և կառավարման կայանների հետ միասին։
«Այժմ ընդունվում են ևս ավելի քան երկու տասնյակ անօդաչու թռչող սարքերի պատվերներ»,- ասվում է հոդվածում։
Թուրքական կառավարության պաշտոնյաները և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina-ն հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Bloomberg-ի զրուցակիցը հայտարարել է նաև Անկարայի և Կիևի պլանների մասին՝ ուկրաինական Zenit-2-ի նման հրթիռներ արտադրելու համատեղ արտադրության հետ կապված, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Թուրքիան հերքում է նման մտադրությունները։
Անցյալ տարվա դեկտեմբերի տվյալներով, Կիևն ուներ վեց հարվածային թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր և դրանց համար մի քանի հարյուր բարձր ճշգրտության հրթիռներ։ Հաղորդվել է, որ 2021 թվականին Ուկրաինան ձեռք կբերի ևս մոտ 15 անօդաչու թռչող սարք։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում իշխանություններին հորդորում են դադարեցնել «պիառվել» «Բայրաքթար»-ներով
- Ուկրաինացի հրամանատար. Բայրաքթարը պատրաստ է մարտական օգտագործման
- Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ
- Ղրղըզստանը Թուրքիայից բայրաքթարներ կգնի
- Մահացել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուների հեղինակը
- Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Կիևի մոտակայքում կառուցվող Բայրաքթարի կենտրոնի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան