Թուրքիայի պահանջով Վրաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվող հինգ անձ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են հինգ մարդու, որոնք Ինտերպոլի միջոցով հետախուզվում էին Թուրքիայի կողմից ծանր հանցագործություններ կատարելու համար: ՏԱՍՍ-ը գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հայտնել է Վրաստանի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության հետախուզման բաժնի աշխատակիցները Բաթումում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Ինտերպոլի «կարմիր շրջաբերականով» Թուրքիայի Հանրապետության կողմից հետախուզվող հինգ անձի են բերման ենթարկել»,-հաղորդում է գերատեսչությունը։
Ձերբակալվածներին Թուրքիան մեղադրում է սեռական բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, կողոպուտի և մարմնավաճառության մեջ ներգրավված լինելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները