Այսօր տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում
Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում, որը տեսանելի կլինի միայն Երկրի որոշ հատվածներից՝ Անտարկտիկայից և Հարավային Աֆրիկայից։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):
Արեգակի լրիվ խավարում հանդիպում է միջինում 18 ամիսը մեկ անգամ։