Մի բան կրկին ակնհայտ է՝ հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։
Մինչ այս պահն այդ հայտարության տեքստը հրապարակված և հասանելի չէ։
Այսօր պարզվեց, որ չի կայացել նաև Հայաստանի ևւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմյան հանդիպումը։
Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում։
Վայելեք…»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն նեղացե՞լ է Երևանից
- Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան