04.12.2021. Արցախում կորոնավիրուսով 18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24899 քաղաքացու հետազոտություն, որից 4173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ընդհանուր կատարվել է 4993 պատվաստում
- 03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 02.12.2021. Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 30.11.2021. Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 29.11.2021. Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել