Բելգիայում երկու գետաձի վարակվել է կորոնավիրուսով
Բելգիայի Առողջապահության ազգային ինստիտուտի անասնաբուժական լաբորատորիան ուրբաթ երեկոյան հաստատել է Անտվերպենի կենդանաբանական այգում պահվող երկու գետաձիերի մոտ կորոնավիրուսի թեստը:
Կենդանաբանական այգու հաղորդագրության համաձայն, 14,5 և 41 տարեկան երկու գետաձի վարակվել են կորոնավիրուսով. «Կենդանիների մոտ բացի գրիպային վիճակից այլ ախտանշաններ չկան: Նրանք իրենց լավ են զգում։ Նրանք մեկուսացման մեջ են, խնամակալները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները»։
Ռիա նովոստին գրում է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը դեռևս չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես են վարակվել գետաձիերը՝ հաշվի առնելով խիստ սանիտարական միջոցառումները։
«Վերջերս խնամողներից որևէ մեկը չի վարակվել... Նրանք ամեն օր արագ թեստեր են անցնում և հետևում են արձանագրությանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Կենդանաբանական այգում պարբերաբար ստուգում են բոլոր կաթնասուններին՝ որպես նախազգուշական միջոցառում, բայց սա առաջին անգամն է, որ թեստի դրական արդյունք է գրանցվել։
Ներկայումս գետաձիերի մուտքը փակ է հանրության համար, կրկին կբացվի, երբ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան լինի։