Մտահոգիչն այն է, որ բավական շատ փոփոխություններ են կորոնավիրուսի մեկ շտամի մոտ. Գայանե Սահակյան
«2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ»,-կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հիվանադությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Նա նշել է, որ 18 տարեկանից բարձր անձանց համար է, առաջնահերթությունը տալիս են ռիսկի խմբերին։ Ստանալու են մեկ դեղաչափ։
Գայանե Սահակյանի խոսքով, խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել, այսինքն խթանիչը իմուն համակարգը պաշտպանական մեխանիզմները խթանում է։
Նա ասել է, որ վիրուսն անընդհատ փոփոխվում է։ Ըստ Գ. Սահակյանի, կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի վերաբերյալ տեղեկատվության չկա, առայժմ բոլորը սպասողական վիճակում եմ, տեղեկատվության բացը մարդիկ փորձում են լրացնել խիստ զգուշությունների միջոցով։
«Օմիկրոնի համար 50-ից ավելի մուտացիա կամ փոփոխություն է արձանագրվել, որից 30-ը հենց միայն սպիտակուցում։ Հենց դա է ամբողջ մտահոգության առիթը, որ բավական շատ փոփոխություններ են մեկ շտամի մոտ։ Սա է խնդիրը»,- ասել է Հիվանադությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գամղրելիձե. «Օմիկրոնի» դեպք Վրաստանում դեռ չի արձանագրվել
- Բրիտանիայում «Օմիկրոն» 22 դեպքից 12-ը հայտնաբերվել է լիովին պատվաստված մարդկանց մոտ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում
- Հաստատվել է COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով պատվաստման ուղեցույցը
- Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
- «Օմիկրոն» շտամի մասին է պատմում այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը
- «Օմիկրոն» շտամով պայմանավորված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան
- Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
- ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
- Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար