Փորձագետները պարզաբանել են, թե ով է պատասխանատու Լիստվյաժնայում հանքափորների մահվան համար
Կեմերովո մարզի Լիստվյաժնայա հանքավայրում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո իրականացված ստուգումներով մեծ թվով խախտումներ են հայտնաբերվել, հարուցվել է 25 վարչական և մեկ քրեական գործ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ փորձագետները kp.ru-ին ասել են, թե ով և ինչի համար կարող է պատասխանատվություն կրել մարդկային կորուստների համար։
Ըստ փաստաբան Անատոլի Կուչերենայի՝ վտանգավոր արտադրական օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 217 հոդվածով կարող են մեղավոր ճանաչվել արտադրության անվտանգության համար անմիջականորեն պատասխանատու պաշտոնյաներին, մասնավորապես՝ ղեկավարին, գլխավոր ինժեներին, այլ աշխատողներին, որոնց պարտականությունները ներառում են աշխատանքի անվտանգության վերահսկում: Ըստ Փաստաբանի՝ ձեռնարկության սեփականատերը պատասխանատվություն չի կրում, եթե ապօրինի գործողություններ չի կատարել:
«Տվյալ դեպքում սեփականատերը տուժող է, նա նյութական վնաս է կրել»,-ասել է Կուչերենան։
Նրա խոսքով՝ եթե ձեռնարկության սեփականատերը ղեկավարն է, ապա նա չի կարող խուսափել պատասխանատվությունից։
Իր հերթին, Ռուսաստանի ածխային արդյունաբերության աշխատողների անկախ արհմիության նախագահ Իվան Մոխնաչուկը նշել է, որ սեփականատերը չի կարող դրա հետ կապ չունենալ։ Նա ընդգծել, որ ձեռնարկության տնօրենն աշխատող է, և անվտանգության ծախսերը բարձրացնելու իր որոշումը կարող է պարզապես չուրախացնել սեփականատիրոջը, և այդ ժամանակ իրեն կարող էին փոխարինել մեկ ուրիշով։
«Եթե սեփականատերը իմանար, որ եթե ինչ-որ բան պատահի, ինքը կգնա հեռավոր վայրեր, օրինակ՝ Վորկուտայի բանտ, ապա նա առաջինը կհարցներ տնօրենին. ինչպե՞ս են այնտեղ անվտանգության տեխնոլոգիաները: Եվ նա անձամբ կվերահսկեի դա»,-ընդգծել է Մոխնաչուկը։