ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերջերս հայտնաբերված COVID-19-ի օմիկրոն շտամի համատեքստում որոշ երկրների և տարածաշրջանների բնակիչների համար ճամփորդական արգելքներն անվանել է պատժիչ և անարդյունավետ։
«Վիրուսի դեպքում, որն իսկապես սահմաններ չի ճանաչում, ճամփորդական սահմանափակումները, որոնք մեկուսացնում են որևէ երկիր կամ տարածաշրջան, անարդար են, պատժիչ և անարդյունավետ», - գրել է Գուտերեշը Թվիթերում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա կոչ է արել բոլոր կառավարություններին, սահմանափակումների փոխարեն դիտարկել ճանապարհորդների համար բազմակի թեստավորումը՝ այլ համապատասխան և իսկապես արդյունավետ միջոցների հետ համատեղ։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում «Օմիկրոն» 22 դեպքից 12-ը հայտնաբերվել է լիովին պատվաստված մարդկանց մոտ
- Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո
- Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
- «Օմիկրոն» շտամի մասին է պատմում այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը
- ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել
- «Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում
- «Օմիկրոն» շտամով պայմանավորված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան
- Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում