Ուկրաինայի Ռադան պահանջել է դադարեցնել Խաչիկ Վասիլյանի՝ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը
Գերագույն Ռադայի ավելի քան 120 պատգամավոր ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին ուղղված դիմումը՝ պահանջելով դադարեցնել «Իմ երիտասարդ իշխանը» ֆիլմի պետական ֆինանսավորումը, որը նվիրված է ԼԳԲՏ համայնքի թեմային։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռադայի պատգամավոր, «Կուսակցություն հանուն ապագայի» պատգամավորական խմբի անդամ Վիկտոր Մյալիկը։
Նրա խոսքով, այդ ֆիլմը «ոտնձգություն է հասարակական բարոյականության հիմքերի նկատմամբ, քարոզում է հայհոյանք և անարգանք կրոնական սրբավայրերի նկատմամբ»։
Պատգամավորները խնդրում են շտապ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի քրեական օրենսգրքի «Հասարակական բարոյականության պաշտպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջների խախտումը վերացնելու և պետական բյուջեից ֆիլմի ֆինանսավորումը չեղարկելու համար
Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի պետական կինոգործակալությունը 20 միլիոն գրիվն է հատկացրել ԼԳԲՏ թեմայով ուկրաինական առաջին՝ «Իմ երիտասարդ արքայազն» ֆիլմի նկարահանման համար։ Այս նախագիծը 17-րդ պետական կինոմրցույթում հաղթող է ճանաչվել «Գեղարվեստական և մշակութային նշանակության գեղարվեստական ֆիլմեր (հեղինակային)» անվանակարգում։ Ֆիլմի ռեժիսորը Խաչիկ Վասիլյանն է։