Գամղրելիձե. «Օմիկրոնի» դեպք Վրաստանում դեռ չի արձանագրվել
««Օմիկրոնի» դեպք երկրում դեռ չի արձանագրվել, բայց, հավանաբար, կհայտնվի։ Նախնական արդյունքներով՝ այս շտամով կրկնավարակը մոտ երեք անգամ ավելի է»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Նա ասել է, որ բնակչությունը տարբեր պատճառներով կրկին մեծ կուտակումներ է սկսել և նշել, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աստիճանաբար կավելանա։
«Տարբեր պատճառներով կրկին մեծ կուտակումներ են սկսվել, և, բնականաբար, աստիճանաբար ի հայտ կգան կորոնավիրուսի նոր դեպքեր։ Երկրում իմունային շերտը բարձրանում է, միլիոնավոր մարդիկ արդեն ամբողջությամբ պատվաստվել են, 861 000 մարդ արդեն վարակվել է, իսկ ասիմպտոմատիկորեն, հնարավոր է, ավելի շատ է վարակվել։ Մենք հիմա հաշվում ենք և շուտով կունենանք պատասխանը, թե որքան է իմունային շերտը երկրում։ Սեպտեմբերի վերջին հաշվել ենք ու 54 տոկոս էինք, հիմա ավելի շատ կլինի, 60 տոկոսը կանցնի։ Մնացած 30 թե 35%-ը տարածի հիվանդությունը, ապա կրկնավարակ կլինի։ «Օմիկրոնը» դեռ չի երևում, բայց հավանաբար կհայտնվի, և կրկնավարակը բավականին լուրջ է։ Նախնական արդյունքների համաձայն՝ Omicron-ի դեպքում կրկնակի վարակը մոտ երեք անգամ ավելի է»,- ասել է Գամղրելիձեն։
Նրա խոսքով, արագ թեստը հայտնաբերում է մարդու վարակվածությունը վիրուսով և չի կարող հստակ տարբերակել, թե որ շտամն է։
«Ոչ մի արագ թեստ չի կարող տարբերել «Omicron», «Delta», «Beta», «Alpha» կամ այլ: Արագ թեստը որոշում է, թե արդյոք մարդը վարակված է, կամ վարակված չէ: Եթե վարակված է «Omicron»-ով, ապա արագ թեստը անպայման կբռնի և ցույց կտա, որ վարակված է, բայց չի կարող ցույց տալ, որ վարակված է «Omicron»-ով: Արագ փորձարկումից հետո մեզ անհրաժեշտ է «ՊՇՌ»»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում հաստատել է Օմիկրոնով վարակվելու 13 դեպք
- Բրիտանիայում «Օմիկրոն» 22 դեպքից 12-ը հայտնաբերվել է լիովին պատվաստված մարդկանց մոտ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում
- Ռուսաստանում «ՕՄԻԿՐՈՆ» շտամը դեռ չի հայտնաբերվել. Մուրաշկո
- Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան